Հայաստան 

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.

 

«Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ:


Իր ողջ կյանքի ընթացքում Ալեքսան Կարապետյանը պետական շինարարության ու երկրի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցն էր` մարդկային եւ մասնագիտական բարձր որակների շնորհիվ վաստակելով արժանապատիվ հեղինակություն եւ հարգանք:


ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եւ վշտակցում եմ Ալեքսան Կարապետյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, գործընկերներին եւ կուսակիցներին»:

Նույն շարքից