Հայաստան 

Ռիգայի գագաթնաժողովը կհստակեցնի Հայաստանի և ԵՄ–ի համագործակցության հնարավորությունները. Քաղաքագետ Նարեկ Գալստյան

analitik.am

Ռիգայի գագաթնաժողովը կհստակեցնի Հայաստանի և ԵՄ–ի համագործակցության հնարավորությունները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։


«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը նախատեսված է Ռիգայում 2015 թվականի մայիսին, սակայն մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ այդ գագաթնաժողովից: Այն կարող է հստակեցնել և կոնկրետացնել այն գործիքները, որոնց օգնությամբ համագործակցություն կսկսվի նաև Հայաստանի հետ, - հավելեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։


«Այսօր ԵՄ–ն պատրաստ է ընդառաջ գնալ գործընկներին`ջանալով հարաբերություններ զարգացնել` հաշվի առնելով ունիկալ հարցումները, այլ ոչ թե դրանք տեղավորելով մեկ շրջանակի մեջ։ Դա նորմալ է և բխում է բոլոր կողմերի շահերից»,–ասել է Գալստյանը:


Քաղաքագետն ավելացրեց, որ եվրոպական հարևանության քաղաքականության ձևավորման պահից ի վեր ծրագրվում էր հավակնոտ գաղափար իրականացնել` ստեղծել կայունության գոտի, սակայն հաշվի առան խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը։

Նույն շարքից