Հայաստան 

ԼՂՀ վարչապետը վերընտրվել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում կայացած «Ազատ Հայրենիք» կուսակցության հինգերորդ համագումարում վերընտրվել է կուսակցության նախագահ։


Համագումարի ընթացքում Հարությունյանը նշել է, որ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հանրապետության քաղաքական կյանքում հանդիսանալով երկրորդ առաջատար ուժը` մեծ պատասխանատվությամբ ընթանում է դեպի մայիսի 3–ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններ։


«Մենք առաջ ենք ընթանում այն համոզմամբ, որ հայրենիքը պետք է ոչ միայն ազատ, լինի արտաքին թշնամիների ոտնձգություններից, այլ նաև ներքին սոցիալ–տնտեսական լարվածություններից, աղքատությունից, անարդյունավետ կառավարումից, առողջապահության համակարգի նկատմամբ անվստահությունից և բոլոր այն հիմնախնդիրներից, որ մենք կուզենանք չտեսնել Արցախում»,–ասել է Հարությունյանը։


Նա ավելացրել է, որ ընտրություններում սպասում է քաղաքակիրթ, մրցակցային և հասնելի պայքար։

Նույն շարքից