Հայաստան 

ԱՄՆ դեսպան. Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին ետ քայլ է կատարվել

analitik.am

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակին, նշել է, որ դա մեկ քայլ ետ էր Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին:


«Ցանկացած ժողովրդավարության համար անհրաժեշտ է ընդդիմություն, որը կապահովի կառավարության հաշվետվողականությունը: Հայաստանի ուժեղ կողմերից մեկն ակտիվ քաղաքական ընդդիմությունն է: Առանձին քաղաքական կուսակցությունների ներքին կշռադատումները մեկնաբանելուց զերծ կմնանք, սակայն մենք մտահոգված էինք վերջին դեպքերով, որոնց ընթացքում կառավարությունը կարծես թե օրենքի ընտրովի կիրառման համար թիրախ էր ընտրել ընդդիմությանը և կիրառում էր պետական ռեսուրսներ քաղաքական նպատակի հասնելու համար: Արդյունքը կարծես եղավ մեկ քայլ ետ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին»,- ասել է Միլսը galatv.am-ին տված հարցազրույցում։

Նույն շարքից