Հայաստան 

Գյուղատնտեսության նախարարությունը կստանա 421,178.6 հազար դրամ

analitik.am

Այսօր Կառավարությունը՝ հերթական նիստին հաստատեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց, որ նախագծով նախատեսվում է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ  գյուղատնտեսության նախարարությանը  2015թ-ի առաջին եռամսյակում հատկացնել 421,178.6 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015թ-ի  պետական բյուջեով նախատեսված  Հայաստանի Հանրապետության կառավարության  պահուստային ֆոնդի հաշվին:

Ի դեպ, Գյուղատնտեսության նախարարությանը  սույն որոշման առաջին կետով հատկացված գումարը  «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրվում է  նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Նույն շարքից