Հայաստան 

ԼՂՀ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Կոլումբիայի համալսարանում

analitik.am

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական վարչությունը տեղեկացնում է, որ ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 4-ին ԱՄՆ-ում մասնակցել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հայ ուսանողական միության կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախ. Ձեռքբերումներն ու մարտահրավերները լարված տարածաշրջանում» միջոցառմանը:  

Արցախի ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով, ուր անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, Արցախի պատմությանը, խորհրդային շրջանի զարգացումներին, Ղարաբաղյան շարժման ձևավորմանն ու ներկա փուլին:

Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին՝ կապված ԼՂՀ քաղաքական և տնտեսական զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների ու հակամարտության խաղաղ կարգավորման հետ:

 

Միջոցառմանը ներկա են եղել Կոլումբիայի համալսարանի ուսանողներ և դասախոսներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցը:

Նույն շարքից