Հայաստան 

Գևորգ Կոստանյան. Օրինաչափ է, երբ պաշտոնյան ցանկանում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել

analitik.am

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նա,  որպես կանոն, լուրեր չի մեկնաբանում, սակայն եթե որևէ պաշտոնատար անձ ցանկանում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել և նման ձգտումներ ունի, դա շատ ողջունելի է և օրինաչափ:

Այս մասին Գևորգ Կոստանյանն ասաց՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե լուրերն են պտտվում, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՀՔԾ-ի նախագահ Հովհաննես Շահինյանը միավորվել են իր՝ Գևորգ Կոստանյանի դեմ:

«Ես վստահ եմ, որ նման ձգտման պարագայում տվյալ պաշտոնատր անձը անպայմանորեն աշխատելու է իր անձնական, մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված հուսով եմ՝ դրական իմաստով: Դրա համար որևէ մեկը, առավելևս բաձրաստիճան պաշտոնատար անձիք, կարող են ձգտել ավելի բարձր պաշտոն ունենալու համար»,-ասաց նա:

Նույն շարքից