Հայաստան 

Արայիկ Աղաբաբյանը տղամարդավարի վստահեցրեց, որ մնալու է կուսակցությունում. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

armtimes.com կայքը գրում է.


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր առավոտյան, ժամը 8.30-ին խոսել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հետ, ով վստահեցրել է, որ չի լքելու կուսակցությունը:


«Նա ինձ տղամարդավարի վստահեցրեց, որ մնալու է կուսակցությունում եւ նրա վստահեցումից մեկ ժամ անց ես կայքերում կարդում եմ, որ նա դուրս է գալու կուսակցությունից: Տղամարդկության մասին մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նույն շարքից