Հայաստան 

Շավարշ Քոչարյան. Եթե մեզ հրավիրեն, մենք կքննարկենք մասնակցության հնարավորությունը

analitik.am

Այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարների սպասվող հանդիպումը կապ չունի Հայաստանի հետ: 



Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ հայկական պատվիրակության մասնակցություն այդ հանդիպմանը նախատեսված չէ:



Հարցին՝ Հայաստանը չէ՞ր կարող օգնել քննարկվելիք հարցերի որոշմանը, Քոչարյանը պատասխանել է. «Եթե մեզ հրավիրեն, մենք կքննարկենք մասնակցության հնարավորությունը»:



Նշենք, որ ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, Աստանայում մարտի 12-13-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը քննարկվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ԵՏՄ տարածքում առեւտրատնտեսական զարգացման հարցեր՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ժամանակակից միտումները:

Նույն շարքից