Հայաստան 

Գլխավոր դատախազ. Դեռևս վաղ է խոսել Հայաստանում քրեածին իրավիճակի սրման մասին

analitik.am

Երեքշաբթի լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ասաց, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանում քրեածին իրավիճակի սրման մասին։



Մարտին Հայաստանում կատարվեց միանգամից երկու աղմկահարույց հանցագործություն։ Մարտի 4–ին դիմակավորված անհայտ անձինք Երևանի ՔԿՀ–ներից մեկի մոտակայքում գնդակահարել էին երեք հոգու, որոնց թվում էր քրեական շրջանակներում հայտնի անձնավորություն, իսկ մարտի 8–ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երեքի վիճակը ծանր է։



Գլխավոր դատախազի խոսքերով` նման երևույթների պատճառները բացահայտելուց հետո կարելի է մշակել դրանց չեզոքացմանն ուղղված համալիր մոտեցում։



«Այստեղ խոսքը ոչ թե իրավապահ համակարգի բացթողումների կամ ձեռքբերումների մասին է, այլ` քրեածին իրավիճակի նկատմամբ իրականացվող մշտական վերահսկողության և հանցագործությունների կատարմանը հանգեցնող պայմանների չեզոքացման մասին», – ասաց Կոստանյանը։


Նույն շարքից