Հայաստան 

Տարածքային կառավարման նախարարությունը ևս կտեղափոխվի Դավիթաշեն

analitik.am

Այսօր կառավարության հերթական նիստին հաստատվեց ՀՀ 2015 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը:


Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ ըստ նախագծի՝ բյուջեի վերաբաշխման միջոցով Իջևանի թիվ մեկ դպրոց սպորտային մասնաշենքի հիմնանորոգման համար տրամադրվելու է 37 միլիոն դրամ, իսկ շուրջ 300 միլիոն դրամ, որն ուղղվելու է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում գոյություն ունեցող շենքի վերակառուցմանը:



«Խնդիրն այն է, որ նախատեսված է, որ որպեսզի տարածքային կառավարման նախարարությունը ևս տեղափոխվի Դավիթաշեն՝ Արտակարգ իրավիճակների նախարարության համալիր, և այդտեղ  են տեղափոխվելու նաև մնացած բոլոր ստորաբաժանումները` և միգրացիոն ծառայության  համալիրը, և հիդրոմետը, և տեխնիկական անվտանգության կենտրոնը»,- ասաց նա  և նշեց կարիք է  լինելու, որպեսզի այդ մասնաշենքն ամբողջությամբ վերակառուցվի: 

 

Ընդհանուր ծրագրի արժեքը կազմելու է մոտավորապես 990 միլիոն դրամ:


Վարչապետն առաջարկեց շինությունները, որոնք պետք է ազատվեն, գոնե որևէ մեկը վաճառեն և նոր շարունակեն շինարարական աշխատանքները:  Առաջարկին որպես պատասխան ` նախարարն ասաց, որ  միայն ԼԵՈ-ի փողոցի շենքն արժե 831 միլիոն դրամ:

 

Նույն շարքից