Հայաստան 

Գնաճը Հայաստանում 2015թ. հունվարին կազմել է 4,3%

analitik.am

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը այսօր հրապարակել է  Հայաստանի սպառողական գները 2015թ. հունվարին, 2014 թ. հունվարի ժամանակահատվածում  աճել են 4,3%-ով, և Եվրասիական տնտեսական տարածքի երկրների 14,2% միջին գնաճի դեպքում։



Միաժամանակ սպառողական գները հանրապետությունում ընթացիկ տարվա հունվարին, նախորդ ամսվա համեմատ, աճելեն 2,5%-ով։



ՄՄ երկրների շրջանում գնաճի ամենաբարձր ցուցանիշը 2015-ի հունվարին, 2014-ի համեմատ, գրանցվել է Բելառուսում` 17,1%։ Սպառողական գները Բելառուսում մեկ ամսվա ընթացքում աճել են 2,4%-ով։



Ռուսաստանում սպառողական գները հունվարին, 2014-ի հունվարի համեմատ, աճելեն 15%-ով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ` 3,9%-ով։



Ղազախստանում սպառողական գները հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, աճելեն 7,5%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում` 0,6%-ով։



«Ապրանքների և ծառայությունների գների աճի տեմպերը 2015-ի հունվարին ԵՏՄ երկրներում ընդհանուր առմամբ նախորդ տարվա նույն ցուցանիշներից բարձր են եղել»,- ասված է հաղորդագրությունում։



2015-իհունվարին, 2014-ի դեկտեմբերի համեմատ, Բելառուսում առավել մեծ տեմպերով աճել են վճարովի ծառայությունների գները և սակագները (3,9%-ով), Հայաստանում, Ղազախստանում և Ռուսաստանում` պարենամթերքիգները (համապատասխանաբար` 4,5%, 1,2% և 5,7%)։


Նույն շարքից