Հայաստան 

Խոսրով Հարությունյան. Ընդդիմությունը չարդարացրեց հայ հասարակության սպասելիքները

analitik.am

Ընդդիմությունը չարդարացրեց այն սպասելիքները, որ հայ հասարակությունը կապում էր նրա հետ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը։



Ըստ Հարությունյանի` Հայաստանի ներքին քաղաքականության նոր իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ընդդիմադիր դաշտը քանդված վիճակում է։



«Թվում էր, թե գոյություն ունի քաղաքական ընդդիմադիր «եռյակ», որը կարող է հակակշիռ դառնալ, սակայն այսօր այն դե-ֆակտո գոյություն չունի... Եվ նման իրավիճակներում մեղավորներ պետք չէ փնտրել։ Անհրաժեշտ է ընդամենը վերլուծել իրավիճակը և դրանից ելքեր փնտրել», - ասաց Հարությունյանը։


 

 

Նույն շարքից