Հայաստան 

Հայաստանի գլխավոր դատախազը չի ստացել Պերմյակովին հանձնելու միջնորդության պատասխանը

Հայաստանի գլխավոր դատախազը ռուս գործընկերոջից դեռևս չի ստացել հայ իրավապահներին Պերմյակովին  հանձնելու միջնորդության պատասխանը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։


 

Հիշեցնենք, որ փետրվարի 3–ին Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը միջնորդությամբ  դիմել էր ռուսաստանցի իր գործընկեր Յուրի Չայկային`2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու հարցով։


Գլխավոր դատախազի խոսքերով, միջնորդությունը քննարկման փուլում է։



Միաժամանակ, նա ընդգծեց, որ ծառայողական գաղտնիքից ելնելով պատասխանը չի կարող հրապարակվել։



«Այս պահին, նախատեսված գործառույթների համապատասխան մենք օգտվեցինք միջնորդության հնարավորությունից, իսկ պատասխանը ստանալուց հետո` կքննարկենք հետագա քայլերը։ Միաժամանակ հնարավոր է վերջնական չլինի, քանի որ այլ միջազգային համաձայնագրով Հայաստանը կարող է այլ հարցումներ ուղարկել համապատասխան տարբեր նախատեսված նորմաներով»,–ասաց Կոստանյանը։


 

Նամակում մասնավորապես ասված էր, որ ՌԴ գլխավոր դատախազությունում ներկայում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազության 03.02.2015թ  միջնորդությունը` Գյումրիում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը (որով մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացի Վ.Պ. Պերմյակովին։) ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության քննարկման մանրամասների վերաբերյալ ՌԴ գլխավոր դատախազությունն առաջիկայում կհաղորդի` լրացուցիչ։

Նույն շարքից