Հայաստան 

Նաիրա Զոհրաբյանը՝ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման լուրերի մասին. 168.am

analitik.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ԲՀԿ-ն լքել է նաև պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արայիկ Աղաբաբյանը այսօր՝ մարտի 10-ին, առավոտյան 08:30-ին հեռախոսազրույց է ունեցել իր հետ և հաստատել կուսակցությունում մնալու իր որոշումը:

«Արայիկ Աղաբաբյանը կուսակցության այն անդամներից էր, որ դատապարտում էր կուսակցությունից դուրս եկողներին: Սակայն այսօր դեռ առավոտյան կայքերից մեկում հանդիպեցի տեղեկատվության, որ նա կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Ինձ անկեղծորեն չի հետաքրքրում, թե որոնք են եղել շարժառիթները. թե՛ նրան, թե՛ արդեն գնացածներին, թե՛ կուսակցությունից դուրս գալ պատրաստվող մնացած անդամներին մաղթում են հաջողություններ իրենց նոր ծրագրերում»,- հայտնեց կուսակցության նոր նախագահը:

Նրա խոսքով, իրեն այս վիճակը չի անհանգստացում, սակայն վստահ է, որ կուսակցությունից հեռանում են ճնշումների պատճառով: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի անդամների Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման մասին մամուլում շրջանառվող խոսակցություններին, Ն. Զոհրաբյանի տեղեկացրեց, որ նման հանդիպում տեղի չի ունեցել և տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:   

Նույն շարքից