Հայաստան 

Հովիկ Աբրահամյանը և Քուվեյթի իր գործընկերը կարևորել են հարաբերությունների խորացումը երկու երկրների միջև

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին:

 

 

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Փոխադարձաբար կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը, այլ ոլորտներում կապերի ընդլայնումը:



ՀՀ վարչապետը և Քուվեյթի ԱԺ նախագահը կարևորել են նաև միջազգային կառույցների շրջանակում հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումը և նշել, որ երկու երկրների արտաքին քաղաքականության հիմքում ընկած են պետությունների ու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության, միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանային կայունության պահպանման համամարդկային արժեքները:

 

 

Նույն շարքից