Հայաստան 

ԱԳ փոխնախարարն ընդունել է Մարշալ եւ Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն այսօր՝ մարտի 11-ին, ընդունեց ճանաչողական այցով Հայաստանում գտնվող գերմանական Մարշալ եւ Ռոբերտ Բոշ հիմնադրամների պատվիրակությանը, որի կազմում էին վերլուծական տարբեր կենտրոնների տնօրեններ, խմբագիրներ, առաջատար փորձագետներ:

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարեւորեց նմանատիպ ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում Աշոտ Հովակիմյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություննների ջանքերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Նույն շարքից