Հայաստանը ԵՄ–ի հետ բանակցություններ է վարում զարգացնելու համար համագործակցությունը, որը չէր հակասի ԵՏՄ անդամ երկրի պարտականություններին, չորեքշաբթի Վիեննայում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։
«Հայաստանը վերջերս միացավ Եվրասիական տնտեսական միությանը։ Դա արտացոլում է մեր մարտավարական շահերը, մեզ նոր հնարավորություն է տալիս տնտեսական զարգացման համար։ Ներկայում մենք գործակցում ենք ԵՄ գործընկերների հետ։ Կփորձենք սահմանել իրավանորմատիվային բազայի ուրվագծերը, որը կարտացոլի մեր համագործակցության ողջ բովանդակությունը»,– ասել է նախարարը` ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում։
«Մենք պատրաստ ենք զարգացնել մեր համագործակցության բոլոր ուղղությունները, որպեսզի այն համալիր լինի, սակայն չհակասի այլ ինտեգրացիոն գործընթացների հետ կապված մեր պարտավորություններին»,– ավելացրել է Նալբանդյան: