Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն շնորհավորել է Նաիրա Զոհրաբյանին՝ ԲՀԿ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Շնորհավորանքում նա մասնավորապես նշել է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարտի 5-ին կայացած 8-րդ արտահերթ համագումարում կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ դուք կնվիրվեք ժողովրդի շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ Ձեր նպաստը կբերեք Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը։
Այս պաշտոնում Ձեր ընտրվելը համընկել է ներքին եւ արտաքին հարաբերություններում դժվարին ու անհանգիստ իրավիճակի հետ: Ես մաղթում եմ ամենայն բարիք Ձեր այս նոր պաշտոնում, եւ ոչ մի կասկած չունեմ, որ Ձեր ղեկավարությամբ ԲՀԿ-ն շարունակելու է շատ կարեւոր դերակատարություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում՝ նպաստելով օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը, Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ սերտ հարաբերությունների զարգացմանը։
Անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ հանդիպել Ձեզ Երեւանում, որտեղ անձամբ հնարավորութուն կունենամ մեկ անգամ եւս շնորհավորելու»: