Հայաստան 

ԱԺ 9 պատգամավոր դիմել է ՕԵԿ խմբակցություն, նրանց մաս կազմելու համար. Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ ԱԺ 9 պատգամավոր դիմել է ՕԵԿ խմբակցություն, նրանց մաս կազմելու համար. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն  ասաց նա:


«Լսել եմ անձամբ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից, ասաց, թե իրենք քննարկում են նպատակահարմարության հարցը»,- ասաց Ադիբեկյանը։


Թե ինչն է, ըստ նրա, ԲՀԿ-ից դուրս գալու և ՕԵԿ մտնելու շարժառիթը՝ Ադիբեկյանը նշեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է և պատգամավորը չի ուզում ընդդիմանալ: Ադիբեկյանին հիշեցրեցինք, որ կարծես ՕԵԿ-ն էլ  է ընդդիմություն, նա էլ  ուղղեց, թե ԲՀԿ-ից դուրս եկողները նայում են, թե ուր  հանգրվանեն:



Ըստ Ադիբեկյանի՝ գուցե մի մասն էլ համալրի ՀՀԿ-ի շարքերը:

Նույն շարքից