Հայաստան 

Իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն հունվարի վերջից կայունացել է. Ջեյմս Ուորլիք

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հարցազրույց է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.



- Տարածաշրջան կատարած Ձեր վերջին այցից հետո ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը շփման գծում:



Իրավիճակը շփման գծի երկայնքով լարված է մնում, սակայն, հունվարից ի վեր, այն կայունացել է: Մենք կոչ ենք անում կողմերին խստորեն հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, որպեսզի ավելի նպաստավոր մթնոլորտ ստեղծվի խաղաղ բանակցությունների համար:



- Դուք հայտարարել էիք, որ այցի հիմնական նպատակն էր հրադադարի ռեժիմի պահպանման կոչ անել հակամարտող կողմերին: Այցի ժամանակ ինչ-որ կոնկրետ առաջարկներ արեցի՞ք:



Նախագահները հաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հավատարմությունը: Նրանք համաձայնեցին դիտարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները: Մեր առաջարկները կնվազեցնեն միջադեպերի հավանականությունը, որոնք կարող են տանել լարվածության սրման: Մենք լիահույս ենք, որ կողմերը կարող են այդ և այլ քայլերի շուրջ համաձայնության գալ:



- Տարածաշրջան կատարած Ձեր վերջին այցի ժամանակ հանդիպեցիք ԽԿՄԿ ներկայացուցիչների հետ: Դրանից առաջ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը կոչ արեց Հայաստանին մարդասիրական քայլ անել և ազատ արձակել ադրբեջանցի գերիներին: Ինչ-որ առաջընթաց կա՞:



Ադրբեջանի երկու քաղաքացիները բանտում են: Մենք վերահաստատում ենք մեր այն համոզմունքը, որ կողմերի մոտ պահվող բոլոր բանտարկյալների ազատ արձակումը կարևոր մարդասիրական քայլ է:


- Հայաստանը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո ռեժիմը (իշխանությունները) մասնակցեն բանակցային գործընթացին: Ի՞նչ բացասական ազդեցություն կարող է դա ունենալ գործընթացի վրա:



Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերը պետք է հաշվի առնվեն բանակցային գործընթացում: Սա է համանախագահների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի, դե ֆակտո իշխանություններին և համայնքի այլ անդամներին հանդիպելու պատճառը:

 


- Ինչ-որ պլաններ ունե՞ք` կապված երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հետ:



Հույս ունենք, որ ճիշտ ժամանակին կկարողանանք այնպես անել, որ երկու արտգործնախարարը հանդիպեն: Մենք կարծում ենք, որ այսպիսի երկխոսությունը օգտակար է, սակայն վերջին հաշվով դա նրանց որոշումն է` հանդիպել, թե ոչ:



- Ձեր հայտարարության մեջ նշել էիք երկու երկրների նախագահների հանդիպման Ձեր ծրագրերի մասին: Կպատմե՞ք այդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին: Ե՞րբ է այն տեղի ունենալու: Ձեր վերջին հարցազրույցի ժամանակ ասել էիք, որ չեք ցանկանում, որպեսզի նրանք հանդիպեն ցուցադրելու համար: Ի՞նչ եք պլանավորում անել, որ խուսափեք ցուցադրական հանդիպումներից:



2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ նախագահները պարտավորվեցին ակտիվացնել իրենց երկխոսությունն այս տարի: Համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ նրանք վերահաստատեցին հանդիպելու իրենց պատրաստակամությունը: Մենք աշխատում ենք արտգործնախարարների հետ` պատրաստելու նախագահների հաջորդ հանդիպման հիմնական օրակարգը և նվազեցնելու կարգավորման հիմնական հարցերի շուրջ կողմերի միջև առկա տարաձայնությունները:

 


Նույն շարքից