ՀՀՇ կուսակցության անդամները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկայացրել են իրենց պատկերացումները եւ մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների մասին: Այս մասինNEWS.am-ին ասաց կուսակցության համանախագահ Արարատ Զուրաբյանը:
«Մեզ համար ընդունելի կլինի Սահմանադրական բարեփոխումները, եթե ընդդիմության վերահսկողական գործառույթներն ամրագրվեն եւ տեղ գտնեն Սահմանադրության մեջ: Կարեւորել ենք, որ հարյուր տոկոսանոց ընտրակարգը ընդունվի: Եթե այս ճանապարհով ընթանա, մեզ համար բարեփոխումներն ընդունելի կլինեն»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
Նա նշեց, որ մասնագիտական խումբը դեռեւս աշխատում է եւ փաստաթուղթը դեռ չկա: