ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, որ երեկ Ժառանգություն կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորը այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել, Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել: «Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ:
Ժառանգության հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ միգուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել, բայց ոչ քաղաքական գործիչներ և չեն ներկայացրել Ժառանգություն կուսակցությունը: