Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջարկել է Մինսկի օգնությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է 1992 թվականին հատուկ այդ նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի համանախագահությամբ։
«Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ այնպես, ինչպես դա արեցինք ուկրաինական համատեքսում»,–հինգշաբթի Մինսկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մաքեյը։
Նա ընդգծել է, որ Բելառուսն աջակցում է ԵԱՀԿ ջանքերը` ուղղված տարածաշրջանային անվտանգության զարգացման և կայունացմանը, ինչպես նաև երկարատև հակամարտությունների ու խաղաղ կարգավորման լուծումների որոնման հարցում` այդ թվում նաև ղարաբաղյան։ Նախարարի խոսքերով, Մինսկը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսունակությունը` հատկապես այս հիմնախնդրի կարգավորման գործում։