Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, որ Հայաստանը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով, «հետամնաց» երկիր է դառնալու: Նա նկատեց, որ Ռուսաստանում երկակի ստանդարտներ են գործում:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ մասնավորապես ԲՀԿ-ի շուրջ կատարվող իրադարձություններին, հրապարակախոսն ասաց, որ այդ թնջուկը լուծվեց գողական «ռազբորկայի» միջոցով:
«Հայտնվեց մի միջնորդ բավականին հեռվից, և այդ հարցը լուծվեց»,-ասաց նա։
Մշակութաբան, քաղտեխնոլոգ Վարդան Ջալոյանը գտնում է, որ մեր զանգվածային մշակույթը ավտորիտար է:
Նա զուգահեռներ անցկացրեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» և ՌԴ «Единая Россия» կուսակցությունների մեջ և նշեց, որ երկուսում էլ գործում են ինդուկցիայի օրենքները: