Մարտի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը։
ՀՀ արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Հայաստանում և արտերկրում կազմակերպվող միջոցառումները։
Էդվարդ Նալբանդյանն ու Ջեմ Օզդեմիրը հանգամանալից մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։