Հայաստան 

ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը քիչ է հանդիպում ժողովրդի հետ. Լեռնիկ Ալեքսանյան

«Մեդիա կենտրոնում» հրավիրված «ՏԻՄ ընտրություններն Հայաստանի համայնքներում. նախընտրական իրավիճակի գնահատում» թեմայով քննարկման ժամանակ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, թե հայաստանյան ընդդիմության սխալն այն է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քիչ են հանդիպում ժողովրդի հետ:



«ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը չի մասնակցում: 1990-ականներից այն ուժերը, ովքեր մասնակցել են ՏԻՄ ընտրություններին, հաջողություն են ունեցել նաև համապետական ընտրություններում»,- նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ «Ժառանգության» վերջին ընտրություններում հաջողություն ունենալը կապված է գյուղական համայնքների բնակիչներ հետ հաճախակի հանդիպելով:



Քննարկման մյուս մասնակից՝ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն էլ արձագանքելով Լեռնիկ Ալեքսանյանին, ասաց. «Ալեքսանյանի ասածները դասագրքային ճշմարտություններ են, դրանց հետ չհամաձայնվել չի կարելի, սակայն համայնքներում բնակիչների հետ մշտական շփումը պահելու համար ռեսուրսներ են պետք, որոնք չունեն ընդդիմադիրները: Հանրապետականը համայնքներում գրասենյակներ բացելու խնդիր չունի, ճանապարհածախսի խնդիր չունի, եթե նրանք էլ ֆինանսավորվեին միայն պետբյուջեից, մեր օրն էին ընկնելու»:


Հանրապետական պատգամավորը չհամաձայնվելով Բախշյանի հետ՝ ասաց, որ ՏԻՄ ընտրություններն ամենաքիչ ռեսուրս պահանջող ընտրություններն են, դրա համար էլ պետք է ընդդիմությունը ակտիվ մասնակցի:

Նույն շարքից