Հայաստան 

Արմավիրը 11 տարի ղեկավարած քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը վերընտրվեց

analitik.am

Արմավիրում քաղաքապետի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն` գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը, երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ստանալով  8169 ձայն` վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Նշենք նաև, որ այս պաշտոնում Արմավիրի քաղաքապետը ընտրվել է վերջին 11 տարիներին ընթացքում: 

 

 

Նշենք, որ այլընտրանքային թեկնածու չլինելու պարագայում առաջադրված թեկնածուն կարող է ընտրվել կամ վերընտրվել, թեպետ Ռուբեն Խլղաթյանին դեմ է քվեարկել 810  ընտրող` ընտրատարածքում գրանցված 28 421 ընտրողների ընդհանուր թվից: Նկատենք, որ Արմավիրում ընտրություն են կատարել առկա ընտրողների մոտ 32.5 %-ը:

 

Քվեատուփում առկա 9 246 քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 265-ը:

Նույն շարքից