Հայաստան 

Շարմազանովը հանդիպել է Ռիգայի հայ համայնքի հետ

analitik.am

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպել Ռիգայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:



Հանդիպմանը ներկա են եղել Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը և Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:



Կարևորվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության դերը. ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին` Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար: «Մեր միասնությունը պետք է լինի մեր ժողովրդի հաջողությունների գրավականը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

 

Նույն շարքից