Հայաստան 

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները մի քանի համայնքներում

analitik.am

Կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններում կան դեպքեր, երբ առաջադրված և գրանցված է մեկ թեկնածու: Նման համայնքների թվում քիչ չեն` Վայոց ձորի Չիվա, Շիրակի Հառիճ, Անուշավան, Սարակապ, Գեղարքունիքի Արփունք, Արագածոտնի  Ափինգյուղ գյուղական համայնքները և Արմավիր քաղաքները, որտեղ գրանցվել և ընտրվել են միակ թեկնածուները:

 

Ներկայացնում ենք համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ նախնական արդյունքների ընտրված թեկնածուների ցուցակը:



Արմավիրի Նալբանդյան համայնքում  առաջադրված թեկնածուներից, ըստ նախնական արդյունքների, ընտրվել է Գրիգոր Մկրտչյանը` ստանալով 1218 քվե, իսկ նրա հիմնական մրցակից Արգիշտի Հարությունյանը` 785: Անվավեր քվեաթերթիկների թիվը 59 է:



Արմավիր Նոր Արմավիրի գյուղապետի ընտրություններում առջևում Արթուր Ավետիսյանն է` 505 ձայներով, սակայն նրա և իր հիմնական մրցակից Կարեն Գրիգորյանի միջև տարբերությունը այնքան էլ շատ չէ`460, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվն էլ 9 է:



Վայոց ձորի Չիվա համայնքում, որտեղ մեկ թեկնածու էր առաջադրված և գրանցված,   ընտրվել է միակ թեկնածուն` Նաիրի Սարգսյանը, ով ստացել է համայնքի  661 ընտրողներից 354 –ի քվեները:



Շիրակի Հառիճ համայնքում էլ ընտրվել է միակ թեկնածուն` Ռոլանդ Նազարեթյանը, նույն մարզի Անուշավան համայնքում նույնպես ընտրվել է միակ թեկնածուն` Երվանդ Հակոբյանը, Շիրակի մարզի Սարակապ համայնքում էլ` Արծրուն Խաչատրյանը:



Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված թեկնածուներից առավել շատ քվեներ (408) ստացել է Մխթար Դանիելյանը, իսկ նրա հիմնական մրցակից Ռոմեր Ալեքսանյանը` 282:



Կոտայքի մարզի Բջնի համայնքում, որտեղ թեժ ընտրապայքար էր գրանցված երեք թեկնածուների միջև, 1114 առավելագույն քվե է ստացել Արմեն Մաթևոսյանը, իսկ թեկնածուներ Ռազմիկ Հակոբյանն ու Սուրեն Հարությունյանը` համապատասխանաբար` 243 և 192:

 

 

Գեղարքունիքի Դարակապ համայնքում, ըստ նախնական արդյունքների, ընտրվել է Վահան Մարգարյանը` 53 ձայնով, իսկ նրա մրցակից Վլադիմիր Սարկիսյանն ստացել է 50 քվե, գրանցվել է 0 անճշտություն:



Նույն մարզի Արփունք համայնում էլ «ընտրվել» է Սարգիս Ասլանյանը` 251 քվեներով: Արագածոտնի Ափինգյուղում էլ միակ թեկնածու Բոբերտ Կարապետյանն ստացել է  242 ձայն:

Նույն շարքից