Հայաստան 

Հ. Խուրշուդյանին չի ոգևորում Ա. Զաքարյանի հավաստումը, որ ՀՀ-ն հավատարիմ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման

analitik.am

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակներում Երևանում ընթացող Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադաձավ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի այն հավաստմանը, որ ՀՀ իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացմանը:


«Ցավոք, դա ինձ չի ոգևորում, որովհետև մենք տեսանք, թե նախորդ խոստումներն ինչով ավարտվեցին սեպտեմբերի երեքին, և մենք տեսնում ենք, թե ինչ վարքագիծ է դրսևորում իշխանությունը երկրի ներսում»,-նշեց նա:



Խուրշուդյանը նկատեց, թե Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ՝ ականատես կլինեն, թե պարտավորությունների ինչ փաթեթ կստանձնեն ՀՀ իշխանությունները:


Ի դեպ, նա նշեց նաև, որ կիսում է Թևան Պողոսյանի այն մտահոգությունը, որ ԵՄ-ն ավելի մեծ ներգրավվածություն պետք է ապահովվեր քաղաքացիական հասարակությունների մասով:


«Կոչ կանեմ Եվրանեսթին՝ մյուս անգամ ավելի մեծ ներգրավվածություն ապահովել քաղաքացիական հասարակության ֆորումին՝ նման միջոցառման կազմակերպման համար, այս անգամ մենք որևէ մասնակցություն չենք ունեցել ցավոք»,-նշեց նա:

Նույն շարքից