Հայաստան 

Բաքուն անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար. Էդվարդ Նալբանդյան

analitik.am

ՀՀ գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԱԺ-ում քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերին:



«Կարևոր է սատարել համանախագահների ջանքերը, իրենց հայտարարությւներին հակասող հայտարարությունները կարող են վնասել բանակցային գործընթացին»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանն ու հավելեց, որ պաշտոնական Բաքուն հակադրվում է համանախագահաներին:



Ըստ Նալբանդյանի Ադրբեջանը մերժում է առաջարկները տարբեր հարցերի վերաբերյալ: «Այդ առաջարկլներն արդյուքն են նախորդ տարարիների ջանքերի: Վերջին մեկ տարում Բաքուն սրել է իրավաիճակը` զագլիորեն մեծանցելով հրադադարի խախտման դեպքերը; Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է է աննախադեպ մեծ կորուստների: Այս պայմաններում համանախագահները Բաքվին խիստ մտահոգություն հայտնեցին: Կոչ արեցին հավատարիմ մնալ կարգավարման պարտավորությենններին: Հիշեցրին իրենց մանդատի մասին, մտահոգություն հայտնեցին իրենց պատաստակամությունների վերաբերյալ Բաքվից հնչող քննադատությունների համար»,- ասաց Էդվարդ Նալբանդյանն ու հավելեց, որ ոչինչ չի զսպում Ադրբեջանին, սադրանքներն արտահայտվում են ատելության քարոզումամբ:



ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետապնդումներին` ասելով.



«Քաղաքացիական ակտիվիստները հետապնդվում են և համարվելով հայկական լրտեսներ հայտնվում են ճաղերկի ետևում»:


Նույն շարքից