Հայաստան 

Աբխազիայի վարչապետը հրաժարական է տալիս

analitik.am

Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան հրաժարական է տալիս, գրում է Gazeta.ru-ն:


 

«Ես հրաժարականի մասին պաշտոնական դիմում չեմ գրել, միայն նախագահին տեղեկացրել եմ վարչապետի պաշտոնից հեռանալու մասին»,- հայտարարել է Բուտբան:


 

Նա ընդգծել է, որ իր աշխատանքի մեջ այլևս իմաստ չկար: «Իմ բոլոր լիազորություւնները փոխանցել են նախագահի գրասենյակին։ Ասում են, որ նախագահն արդեն համապատասխան հրաման է տվել, բայց ես դա չեմ տեսել»,- պարզաբանել է քաղաքական գործիչը:


 

Բուտբան զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2014 թվականի սեպտեմբերի 29-ից:

Նույն շարքից