Հայաստան 

Պետք է ունենալ ավելի կայուն լեգիտիմություն. Ռիչարդ Կիրակոսյան

analitik.am

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ՝ պետք է ունենալ ավելի կայուն լեգիտիմություն, քանի որ, ըստ նրա, քաղաքական անպտղաբերության որոշակի մակարդակ կա Հայաստանում։ Այս մասին նա հայտարարեց Եվրանեսթի մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկումների ընթացքում։



«Բավական երկար ժամանակ Հայաստանում քաղաքականությունը որոշում են անհատները, և եթե նայում ենք վերջին զարգացումներին, ես մտահոգված եմ, որ մի կուսակցություն ու իր որոշումը դառնում են Հայաստանի քաղաքական կյանքի որոշողը, մինչդեռ մեզ պետք է ավելի բազմազանություն ու ավելի բազմակողմանի դիսկուրս: Կա հատվածական ընդդիմություն, որը շատ թույլ է առաջարկներ ներկայացնելու առումով»,-նշեց նա։

 

 

Կիրակոսյանը լուծումը տեսնում է քաղաքական դիսկուրսի զարգացմամբ:



Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա Կիրակոսյանի խոսքով՝ դրանց արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպես դրանք կանդրադառնան քաղաքական կյանքի վրա:



«Հայաստանի քաղաքական համակարգի ճկունության բացակայությունը այլևս չի կարող շարունակվել՝ հաշվի առնելով տնտեսական վատ վիճակը: Սա մի տարածք է, որտեղ կա քաղաքացիական հասարակություն, որը գործում է որոշակի սահմաններում, բայց եթե այդ հասարակությունը դառնա ցանցակենտրոն, այս խնդիրը կարող է լուծվել: Մեզ համար ապագայի տեսանկյունից պիտի կարևոր լինի, թե ինչ է կատարվում նաև օրինակ՝ Մոլդովայում ու Ադրբեջանում»,-ասաց նա:

 

Նույն շարքից