Հայաստան 

Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատարը կայցելի Հայաստան

analitik.am

 

Մարտի 18-ին Հայաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ Յոհանես Հանին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Եվրահանձնաժողովի հանձնակատարը կհանդիպի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

 

Մարտի 18-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարարի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատարի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Նախատեսված է հանձնակատար Հանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանին:

 

Նույն շարքից