Հայաստան 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկություններ է ներկայացրել ՀՀ քաղաքական կուսակցություններին

analitik.am

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը, համաձայն ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4–ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի 4–րդ կետի, սույն թվականի մարտի 14–ին հավանություն է տվել մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին,

 

հաշվի առնելով, որ Հանրապետության Նախագահի որոշման համաձայն` մասնագիտական հանձնաժողովի առջև նաև խնդիր է դրվել սահմանված ժամկետներում բարեփոխումների նախագծի մշակմանը զուգընթաց քաղաքական կուսակցությունների հետ կազմակերպել և իրականացնել քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ, ինչպես նաև ամփոփել կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները,

 

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների
մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից՝ հանձնաժողովը դիմում է ՀՀ բոլոր քաղաքական կուսակցություններին, առաջարկելով.

1. hանձնաժողովի քարտուղարությունից ստանալ սահմանադրական բարեփոխումների՝ ՀՀ Նախագահի կողմից հավանության արժանացած հայեցակարգի անհրաժեշտ թվով օրինակներ՝ ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով (կապի միջոցներ՝ հեռախոս 010-380-386 (ներքին համարներ 153 և 154), էլեկտրոնային հասցե՝[email protected][email protected])

2. Մինչև սույն թվականի մայիսի 5–ը Հաձնաժողովին տրամադրել նկատառումներ հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ (կապի վերոնշյալ միջոցներով),

3. Հանձնաժողովին տրամադրել այն անձանց (մասնագետների) ցանկը, որոնց հետ կհստակեցվի համատեղ քննարկումների ժամանակացույցը և կկազմակերպվի համապատասխան քննարկում:

 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախապես շնորհակալություն է հայտնում համագործակցության համար:

Նույն շարքից