Հայաստան 

Սերժ Սարգսյանն իր համար վերջնական որոշում չունի, թե կառավարման որ ձևն է ընտրելու. Արարատ Զուրաբյան

analitik.am

Հայաստանը՝ որպես պառլամենտական երկիր, կարող է որոշակի հաջողություններ գրանցել ժողովրդավարացման հարցում. այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումերին: 



Նա նշեց, որ քննարկումներին հրավիրելու նախաձեռնությունը եղել է իշխանության կողմից և որ հրավիրվել են ոչ թե խորհրդարանական կամ ոչ խորհրդարանական քաղաքական ուժեր, այլ՝ քաղաքական ուժեր, որոնք ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ ունեն խորհրդարանում: 


 

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն  իր համար վերջնական որոշում չունի, թե կառավարման որ ձևն է ընտրելու, քանի որ երկու նախագիծ է ներկայացվելու Ազգային ժողով, որից մեկը կիսանախագահական մոդելի բարեփոխումներին է վերաբերում»,-ասաց նա և նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում իրենք ներկայացնելու են իրենց առաջնահերթությունները:



«Մենք կտրականապես դեմ ենք կիսանախագահականի բարեփոխումներին և գտնում ենք, որ անցումը խորհրդարանականին կլինի քայլ առաջ»,-ասաց նա:


 

Արարատ Զուրաբյանը նշեց, որ ով էլ լինի ընդդիմություն, պետք է սահմանադրությամբ ամրագրված լիազորություններ ունենա վերահսկողություն իրականացնելու տարբեր բնագավառներում:



«Սա դեռ գործընթացի սկիզբ է, եթե փոփոխությունները լինեն մեր պատկերացումների շրջանակում, անկախ նրանից՝ իշխանություննե՞րը, թե ով է նախաձեռնել, մենք կողմ կլինենք: Գտնում ենք, որ պետության համար Սահմանադրությունը կարևոր փաստաթուղթ է, որին քաղաքական գործիչները և հասարակության լայն շերտ պետք է ներգրավված լինեն»,-ասաց նա։

Նույն շարքից