Հայաստան 

Երեք նախագահներն էլ պետք է հեռանան, որ Հայաստանը «շնչի». Սոս Գիմիշյան

analitik.am

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը մամուլի ասուլիսին անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ասաց, որ  կողմ չէ  անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին:



«Ես չեմ հավատում իշխանությանը»,- ասաց նա և նշեց, որ չի վստահում, թե այս իշխանությունը՝ Սահմանադրական բարեփոխմամբ ցանկանում է ավելի լավ, արդյունավետ երկիրը կառավարել, այլ գտնում է, որ պարզապես իշխանության ապահովման, անձի իշխանությունը երկարաձգելու համար է արվում: Ըստ նրա՝ երեք նախագահներն էլ պետք է հեռանան, որ Հայաստանը «շնչի»:



ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են երկրի կառավարման բարելավմանը: «Ներկայիս Սահմանադրությունը մի մարդու Սահմանադրություն է, դրա համար այդպիսի երկիր ունենք: Եկեք փոխենք այն. կարող է փոխենք նույնը ստանալ, կարող ենք նաև լավը ստանալ»,- ասաց նա:


 

Նա նշեց, որ բարեփոխումները ներկայացվում են Վենետիկի հանձնաժողովին, ինչը Սոս Գիմիշյանի կարծիքով սխալ է, քանի որ նրա կարծիքով միայն մեր իրավաբանները պետք է զբաղվեն դրանով:



Սոս Գիմիշյանը նշեց, որ լավ կլինի, եթե Սերժ Սարգսյանը կատարի իր խոսումը և մաքրի խորհրդարանը բոլոր օլիգարխներից, այդ թվում՝ Հանրապետական օլիգարխներից: 

Նույն շարքից