Հայաստան 

Երեքի հետ ստորագրեցինք Ասոցացման համաձայնագրեր, մեզ հետաքրքրում են այլ գործընկերներ. ԵՄ փոխնախագահ

analitik.am

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստի պաշտոնական բացմանը փոխանցեց փոխնախագահ Ֆրեդերիկո Միկեի ուղերձը:



Նա նշեց, որ վեց տարի առաջ Պրահայում ուրվագծեցին տեսլականը ԵՄ և ԱլԳ երկրների շուրջ: «Այդ օրվանից լավ առաջընթաց ենք արձանագրել մեր հարաբերություններում, ավելի լավ ենք յուրացրել մեր շահերը, մեր երեք գործընկերների հետ ստորագրեցինք Ասոցացման համաձայնագրեր և դրանք ուժի մեջ են: Մեզ հետաքրքրում է այլ գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելը»,- ասաց նա:



Հրիսթեան ընդգծեց, որ վիզաների դյուրացման ռեժիմում համագործակցության պայմանագրեր են կնքվել հինգ երկրների հետ, առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը գործում է միայն մեկ երկրի հետ: «Կուզենայիք ավելի սերտ ու ուժեղ հարաբերություններ հաստատել մեր բոլոր գործընկերների հետ»,- նկատեց նա:



Եվրանեսթ ԽՎ համանախագահ Հեյդի Հաուտալան էլ իր ելույթի ժամանակ ցավ հայտնեց, որ ադրբեջանցի գործընկերները չեն մասնակցում այս նիստին: «Սա իրենց նիստն է, իրենցն է ևս,- ասաց նա, ապա հավելեց,-ադրբեջանցի քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն, անընդունելի է, որ այս մարդիկ իրենց հայացքների համար պատժի ենթարկվեն»:



«Մենք նոր կառույց ենք, բայց լավ ենք կայացել»,- ասաց տիկին Հաուտալան ու հավելեց, որ բոլոր երկրների համար կան ընդհանուր խնդիրներ, օրինակ՝ էներգետիկ անվտանգությունը: Նա կարևորեց քաղաքացիական հասարակության դերը:

Նույն շարքից