Հայաստան 

Իրերն իրենց անուններով կոչենք՝ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր. ԵԽ պատգամավոր

analitik.am

Երևանում ընթացող «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցող Վիկտոր Դոլիդձեի ու Մ. Բոնիի (Վրաստան) կողմից «ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև համագործակցության խթանումը 2014-2020թթ Եվրոպական հարևանության գործիքի միջոցով» բանաձևի նախագիծը:



Եվրախորհրդարանի պատգամավորներից Յարոմիր Չետինանը նշեց, որ վերջերս է այցելել Կենտրոնական Աֆրիկա, այցելել Հոլոքսոտի ու Հայոց ցեղասպանության զոհերի թանգարաններ: Ըստ նրա՝ իրենց մոտ չկան հստակ չափանիշներ «ցեղասպանություն» որակման հետ կապված:



Նա շեշտեց, որ կարող են ընդունել բանաձև, որը կդատապարտի Եղեռնը և թվարկեց այս բոլոր տարիներին կատարված հանցանքները մարդկության նկատմամբ. «Եթե ուզում ենք կանխարգելել, վերջ դնել ցեղասպանություններին ու էթնիկ զտումներին, եկեք իրենց անուններով կոչենք իրերը, Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»:



Ուկրաինայի պատվիրակ Ալեքսանդր Կոդոլան էլ խոսելով զեկույցից՝ ասաց, որ Եվրոպական հարևանության գործընկերների միջոցով 2014-2020 թվականներին է ամրապնդվելու այս համագործակցությունը: Նա նկատեց, որ առկա է երկուստեք ցանկություն թե՛ ԵՄ, թե՛ գործընկեր երկրների կողմից՝ առաջ գնալ հետևողական քայլերով. «Հույս ունենք, որ այս զեկույցը կյանքի կկոչվի ու կանցնի գործնական քայլերի»:



Ի պատասխան «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցող Վիկտոր Դոլիդձեն ասաց, որ Ցեղասպանության հետ կապված հատուկ փաստաթուղթ կքննարկեն նիստի ժամանակ:

Նույն շարքից