Հայաստան 

ԵՄ-ն պետք է բավարար ջանքեր գործադրի, որպեսզի Թուրքիան վերացնի փակ սահմանները. Արծվիկ Մինասյան

analitik.am

«Եվրանեսթ» ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստին, «Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև համատեղ նախագծեր ճանապարհների երկաթուղու, օդային տրանսպորտի ոլորտներում» բանաձևի նախագծի քննարկմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե ժամանակն է, որ ԵՄ-ում տնտեսական ու քաղաքական հարցերը տարանջատվեն։

 



«Շատ հաճախ քաղաքական հարցերը ավարտվում են տնտեսական բլոկադայում»,-ասաց նա և նշեց, թե ԵՄ-ն լինելով գլոբալ տնտեսության շրջանում, իր այդ քայլերի շնորհիվ մեծ հարված է հասցնում այնպիսի փոքր երկրներին, ինչպիսին Հայաստանն է և նման քաղաքականությունը խնդիր է առաջացնում փոքր երկրներում:

 



ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեջբերեց զեկույցից մի դրույթ, ըստ որի՝ ԵՄ-ն պետք է բավարար ջանքեր գործադրի այս տարածաշրջանում՝ փակ սահմանների վերացման  ուղղությամբ:

 



«Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից 25 տարի Հայաստանի նկատմամբ կիրառվող փակ սահմանների քաղաքականությանը: Հայաստանի համար դեպի ծով ելքը միայն Վրաստանն է դառնում»,- ասաց նա և հավելեց, որ ԵՄ պետք է ջանքեր գործադրի Թուրքայի վրա՝ այս հարցի լուծման առնչությամբ, ինչը, ըստ նրա, թույլ կտա ՀՀ-ին ավելի մերձենա Եվրոպայի հետ:

Նույն շարքից