Հայաստան 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

analitik.am

 

Մարտի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

 

Ինչպես հայտնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից՝ կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի շարունակական փորձերին՝ շահարկելու և ընտրովի կիրառելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի ճակատագրին։ 

 

Նույն շարքից