Հայաստան 

Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն անթույլատրելի է. «Եվրանեսթ» ԽՎ–ի համանախագահ

analitik.am

Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն անթույլատրելի է, երեքշաբթի հայտարարել է «Եվրանեսթ» ԽՎ–ի համանախագահ Հեյդի Հաուտալան Երևանում «Եվրանեսթ» ԽՎ–ի չորրորդ լիագումար նիստի բացման ժամանակ։



«Ադրբեջանցի քաղբանտարկյալները պետք է ազատվեն։ Այդ մարդկանց հետապնդումն իրենց հայացքների համար անթույլատրելի է», – հայտարարել է Հաուտալան։



Նա նաև ափսոսանք է հայտնել Երևանում անցկացվող լիագումարի նիստին ադրբեջանական պատվիրակության բացակայության կապակցությամբ։



«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանը մարտի 17–18–ին առաջին անգամ անցկացվում է Երևանում։ Նստաշրջանի օրակարգը ներառում է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների չորս հիմնական զեկույցները, որոնք վերաբերում են 2014–2020 թթ.–ին համագործակցության հարցերին «Եվրոպական հարևանության» ծրագրի և «Արևելյան գործընկերության» շրջանակում, ինչպես նաև հաղորդակցական, մշակութային երկխոսության, էներգետիկ անվտանգության հարցերին, այդ թվում` էներգիայի այլընտրանքային աղբյուրներին։

 

 

Նույն շարքից