Հայաստան 

Էրդողանը Սերժ Սարգսյանից բողոքել է Պուտինին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։



Ինչպես տեղեկացնում է ռուսական Sputniknews-ի թուրքական ծառայությունը, թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, էներգետիկ խնդիրներն ու Ուկրաինայի հետ կապված հարցերը։



Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն անդրադարձել է նաև 1915-ի թեմային՝ պնդելով, թե Թուրքիան կողմ է արդար հիշողության մոտեցմանը, իսկ Հայաստանը բանի տեղ չի դնում խաղաղության կոչերն ու դրական մոտեցում չի ցուցաբերում համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկին։ 

Նույն շարքից