Հայաստան 

Ես հույս ունեմ, որ երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև ապագայում կզարգանա». Սերվեթ Յանաթման

analitik.am

Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջեւ շատ ընդհանուր հան կա: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, «Արարատի ստորատին» անվանումը կրող մեդիաֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշել է թուրքական «Zaman» թերթի լրագրող Սերվեթ Յանաթման:



Նրա խոսքով՝ ինքը լուսաբանում է Թուրքիայի համար կարևոր տարածաշրջանային իրադարձությունները, ներառյալ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը: «Իմ աշախատանքը պատմությունը քննարկելը չէ, այլ երկու ոկղմերի՝ Հայաստանի և Թուրքիայի, դիրքորոշումները լուսաբանելը»,-ընդգծել է Յանաթման: Թուրք լրագրողը նշել է, որ Հայաստան է այցելում արդեն 3-րդ անգամ: «Ես հույս ունեմ, որ երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև ապագայում կզարգանա»,-հավելել է Սերվեթ Յանաթման:

Նույն շարքից