Հայաստան 

Երևանի ավագանու անդամ Արմեն Երեմյանը չի ձերբակալվել

analitik.am

Մամուլում երեկ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով երեկ գիշեր մի շարք ձերբակալություններ են տեղի ունեցել: Ասվում էր նաև, որ ձերբակալվել են Երեմյան եղբայրները:

 

 

Analitik.am-ը Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, որ Երեմյան եղբայրներից Երևան քաղաքի ավագանու անդամ Արմեն Երեմյանը չի ձերբակալվել և այս պահին մասնակցում է ավագանու նիստին:


Լուսանկարն այսօրվա Երևանի ավագանու նիստից:

Նույն շարքից