Հայաստան 

Երվանդ Զախարյանն ընդունել է ՀՀ–ում Կանադայի դեսպան Ջոն Քյուրին

analitik.am

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ 2015թ. մարտի 1-4-ը Տորոնտոյում կայացած hանքարդյունաբերության բնագավառի ամենամյա համաժողովին մասնակցելու համար:



Երվանդ Զախարյանը հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակներում Կանադական ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կներգրավվեն նաև կանադական ներդրումներ:



Դեսպան Ջոն Քյուրը նշել է, որ իրենք ևս կարևորում են կանադական ընկերությունների ներկայությունը Հայաստանում:



Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ներկայում իրականացվում է ընդերքի ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ինչն այդ բնագավառի ներդրումային դաշտը կդարձնի ավելի արդյունավետ ու գրավիչ:

Նույն շարքից