Հայաստան 

Մենք գտնում ենք, որ ԼՂ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է. Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ

analitik.am

Մենք գտնում ենք, որ  Լեռնային Ղարաբաղի   հակամարտության մեջ Հայաստանը սխալ է: Այս մասին   ԱԺ-ում պատասխանելով մի քանի լրագրողների հարցին` հայտարարեց  «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի   համանախագահ, Ուկրաինայի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկը։ Բառացիորեն նա ասաց . «Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում ԼՂ հակամարտության հարցում: Մենք գտնում ենք, որ այդ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է»:   



Ի դեպ, Բորիս Տարասյուկին   հայ լրագրողները նաև հարցրել էին, թե ինչու  Ուկրաինան չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, ինչին ի պատասխան հետևեց հիշեցում, որ  Ուկրաինան էլ ունեցել է Գոլոդոմոր, որը Հայաստանը չի ընդունել որպես ցեղասպանություն:

Նույն շարքից