Հայաստան 

Բորիս Տարասյուկը շնորհակալություն հայտնեց Եվրանեսթ ԽՎ-ին՝ ՌԴ-ի ռազմական ագրեսիայի վերաբերյալ բանաձև ընդունելու համար

Երևանում անցկացվող Եվրանեսթ  խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստի աշխատանքների ընթացքում համանախագահները հանդիպեցին լրագրողների հետ։ Հանդիպմանը Ուկրաինան ներկայանող Բորիս Տարասյուկը  շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ բանաձև ընդունելու համար:



«Ողջ աշխարհը գիտի,  թե ինչ պատերազմ է ծավալված Ուկրաինայի դեմ, որը բերեց մեր երկրում  զանգվածային  սպանությունների:  Շնորհակալ ենք ԵԽ-ին, որն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Կարևոր է, որ ԱլԳ երկրները բանաձևն ընդունեցին, որը դատապարտում է Ուկրաինայի դեմ իրականցված ագրեսիան և կոչ է անում զորքերը  հանել Ուկրաինայից»,- ասաց նա:



Համանախագահ Վիկտոր Դոլիձեն էլ հայտնեց, որ վեհաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Արևելյան գործընկերության անդամ երկրներից Ուկրաինայում՝ 2017-ին:



Բանախոսը նշեց, որ Երևանում գերազանց աշխատեցին, ողջ աշխատանքների ընթացքում գրեթե միաձայն ընդունելով մի քանի բանաձևեր:



Հիշեցնենք,  որ Եվրանեսթի պատվիրակները մինչ նստաշրջանի սկիզբն այցելել են Ծիծեռնակաբերդ՝  հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին:

Վիկտոր Դորիձեն  հույս հայտնվեց, թե Ռիգայում  կձևավորվի առանց վիզաների   ռեժիմ ԱլԳ և ԵՄ անդամ երկրների միջև:

Նույն շարքից