Հայաստան 

Հայաստանի կառավարությունը հյուպատոսություն կբացի Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում

analitik.am

Հայաստանի կառավարությունը հյուպատոսություն կբացի Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում։ Այս մասին հայտնում է The Daily Star-ը։



Քրդստանի տարածաշրջանային կառավարության կայքի փոխանցմամբ՝ Իրաքում Երևանի հատուկ բանագնաց Լևոն Սարգսյանը քննարկել է այդ քայլը տարածաշրջանային կառավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ։



Հայ դիվանագետը հավելել է, որ մոտ ապագայում ակնկալում է Էրբիլի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատում։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր մի քանի այլ ոլորտներում՝ ներառալ առևտրի, մշակութային և արվեստի։

Նույն շարքից